Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Հատուկ են կազմակերպել, որ Սամվել Կարապետյանը փակի տակ մնա մինչև ընտրությունները»․ «Ժողովուրդն է խոսում»

16 Օգոստոսի 2025, 11:10

 

«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում մենք հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում ու ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ։

Խոսելով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման մասին՝ հարցախույզի մասնակից քաղաքացիներից մեկը նշել է․ «Հատուկ են կազմակերպել, որ Սամվել Կարապետյանը փակի տակ մնա մինչև ընտրությունները։ Սամվել Կարապետյանն ասել է այն, ինչ մտածում է հայերի մեծամասնությունը»։

Քաղաքացիները հույս են հայտնում, որ արդարությունը կվերականգնվի, և գործարարն ազատ կարձակվի։ «Հուսով եմ՝ Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի և, ինչպես ինքն է ասում՝ «իր ձևով» կպայքարի եկեղեցուն ուղղված իշխանությունների հարձակումների դեմ»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի նշել է, որ այս իշխանությունների օրոք հայ ժողովրդին լավ օրեր չեն սպասվում։

«Հայ Առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունն անուրանալի է։ Եկեղեցու դեմ դուրս գալ նշանակում է դուրս գալ հայ ազգի դեմ»,- ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։