Բախումներ Բաթումում՝ «Բեշիկթաշ»-«Հապոել» խաղից առաջ

26 Նոյեմբերի 2026, 23:50

Հայեր

«Բաթումի Արենա» մարզադաշտում, որտեղ ավելի ուշ կայանալու է թուրքական «Բեշիկթաշի» և իսրայելական «Հապոելի» միջև հանդիպումը, միջադեպ է գրանցվել թուրք երկրպագուների և վրացի իրավապահների միջև։ Թուրք ֆանատների պնդմամբ՝ բախման ընթացքում ոստիկանությունն ուժ է կիրառել իրենց նկատմամբ։ Դեպքի տեսանյութերն արդեն տարածվում են սոցիալական ցանցերում։

Բաթումի փողոցներում «Բեշիկթաշի» երկրպագուները վանկարկում են «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք» կարգախոսը։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին թուրքական և իսրայելական ակումբների դիմակայությունն անցնելու է չափազանց լարված մթնոլորտում։ Իրավիճակն էլ ավելի է սրվում ազգայնական տրամադրություններ ունեցող մեծ թվով թուրք երկրպագուների ներկայությամբ, ինչն անկասկած լրացուցիչ լարվածություն է ստեղծում առաջիկա հանդիպման շուրջ։

Հիշեցնենք, որ հանդիպումը Թուրքիայից տեղափոխվել է Վրաստան, և որպես անցկացման վայր ընտրվել է Բաթումը։ Խաղը կմեկնարկի ժամը 21:45-ին։