Քաղաքական հետապնդման հետևանքով՝ Սամվել Կարապետյանը 70 օր է՝ ապօրինի կալանավորված է. Վարդևանյան

26 Օգոստոսի 2025, 12:30

Քաղաքականություն

2025 թվականի հունիսի 18-ից, պարզապես հարցազրույցում Մայր Աթոռը պաշտպանելու համար՝ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է Սամվել Կարապետյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Ակնհայտ ապօրինի կալանքի երկարաձգման Հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը համեմատության մեջ Արմեն Դանիելյանին մակագրմանը՝ տևական ժամանակ անց մակագրվեց Վերաքննիչ ատյանի դատավոր Ժ. Մելիքսեթյանին: 

Անհրաժեշտ եմ համարում հիշեցնել, որ վերջերս՝ Վճռաբեկ դատարանի հենց հակակոռուպցիոն պալատը՝ կալանքի երկարաձգման հետևանքով իրավունի խախտում արձանագրելով՝ նախադեպային որոշում է ընդունել, ըստ որի քրեադատավարական նվազագույնի սկզբունքը պահանջում է այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը: Ավելին՝ Սահմանադրական դատարանի 2025 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ առաջին անգամ ՄԻԵԴ որոշումներից հղմամբ ուղիղ արձանագրվել է, որ՝ կանխավարկածը միշտ էլ կալանավորված անձի ազատման օգտին է:

Չնայած այս ակնհայտ իրավական երաշխիքներին, առանց որևէ իրավական հիմքի, բացառապես քաղաքական հետապնդման հետևանքով՝ Սամվել Կարապետյանը շուրջ 70 օր է, ինչ ապօրինի կալանավորված է»,-գրել է Վարդևանյանը:

Հիմա եթերում