Գյումրին՝ Եվրոպայի քիչ հայտնի, բայց այցելության համար պարտադիր քաղաքների շարքում

31 Օգոստոսի 2025, 10:30

Մշակույթ

Ըստ Euronews-ի՝ հայկական Գյումրի քաղաքը Եվրոպայի քիչ հայտնի, բայց այցելության համար պարտադիր քաղաքների շարքում երրորդն է: Պարբերականը ճանապարհորդներին խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի մշակութային հարստությանն ու յուրահատուկ մթնոլորտին։

«Գյումրին քաղաք է, որտեղ արվեստն ու արհեստն առանցքային դեր են խաղում։ Քայլեք հին քաղաքում՝ ոլորապտույտ սալիկապատ փողոցներով, այցելեք յուրօրինակ ու մատչելի սրճարաններ՝ համտեսելու տեղական ուտեստներ, ինչպիսիք են հարիսան և պանրխաշը», — նշել է Euronews-ը:

Տեսարժան վայրերից լրագրողներն առանձնացրել են Սև բերդը, ռուսակակ Սուրբ Արսենի եկեղեցին և Ջրափիի իջևանատունը, որոնք բոլորը գտնվում են Գյումրիի շրջակայքում և արտացոլում են տարածաշրջանի հարուստ պատմությունը: