Վաշինգտոնում Սահմանադրության հարցը չի քննարկվել. Արարատ Միրզոյան

27 Օգոստոսի 2025, 20:19

Քաղաքականություն

Երևանը Բաքվի առջև Սահմանադրությունը փոխելու պարտավորություն չի ստանձնել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Վաշինգտոնում Սահմանադրության հարցը չի քննարկվել, և մենք որևէ երրորդ երկրի առջև մեր Սահմանադրությունը փոխելու պարտավորություն չունենք»,- ասել է նա։

Նա նաև նշել է, որ Երևանն ու Բաքուն պատրաստվում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։