Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ, ով չի կառչի աթոռից. Նարեկ Կարապետյան

29 Օգոստոսի 2025, 13:18

Քաղաքականություն

Գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը նոր ստեղծվող քաղաքական ուժի գաղափարական առաջնորդն է։ Այս մասին ասաց «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող ղեկավար Նարեկ Կարապետյանն՝ անդրադառնալով Alpha News-ի այն հարցին, որ Սամվել Կարապետյանը ՌԴ քաղաքացի է, ինչը նշանակում է՝ նա չի կարող կուսակցության ղեկավար լինել, ինչպես նաև չի կարող զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը։

«Սամվել Կարապետյանը նաև ՀՀ քաղաքացի է, նա մեր գաղափարական առաջնորդն է։ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն մասնակցել որպես ընտրող և լինել առաջնորդ»,- ընդծեց նա։

Նարեկ Կարապետյանը նաև ասաց, որ ՀՀ սահմանադրությունն այնպես է գրված, որ Ազգային ժողովն ընտրի, բայց հավասարակշռի վարչապետին: «Ո՞նց եք կարծում՝ Ազգային ժողովն այսօր հավասարակշռո՞ւմ է վարչապետին»,- հավելեց նա։

Նրա խոսքով՝ Ազգային ժողովը պետք է ընտրի այնպիսի վարչապետ, ով հաշվետու կլինի Ազգային ժողովին և չի կառչի աթոռից:

Մանրամասները ՝ տեսանյութում: