Համապատասխան պայմանների դեպքում Արցախի հարցը կվերադարձնենք միջազգային օրակարգ․ Լեռնիկ Հովհաննիսյան

02 Սեպտեմբերի 2025, 19:39

Քաղաքականություն

Վերջին շրջանում արված հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ Արցախի էջը փակված չեն համարում։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմակալ խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

«Համապատասխան պայմանների դեպքում մենք նորից Արցախի հարցը կվերադարձնենք միջազգային օրակարգ, բայց հիմա ամեն ինչ պետք է անել, որ դրա մասին չմոռացվի։ Այդ քայլերից մեկը այսօրվա հավաքն է։ Եվ այն, որ ՀՀ իշխանություններն ասել են այդ հարցը փակված է, դա դեռ չի նշանակում, որ վերջ, մարդիկ համակերպվել են»,- նշել է նա։