Թամարա Ստեփանյանի ֆիլմը Հայաստանից առաջադրվել է «Օսկարի»
07 Սեպտեմբերի 2025, 14:22
Ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» վավերագրական ֆիլմը պաշտոնապես կներկայացնի Հայաստանը «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։
Ռեժիսոր Թամարա Ստեփանյանն այս ֆիլմում հուշերից ոգեկոչված ուղևորություն է ձեռնարկում հայկական կինոյի մոռացված աշխարհով։ Այն ներկայացնում է ռեժիսորի հիշողություններն իր հոր՝ ճանաչված դերասան Վիգեն Ստեփանյանի հետ, ինչպես նաև խոսում է արվեստում իր փնտրտուքների մասին։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2025 թվականի փետրվարի 16-ին Բեռլինի 75-րդ միջազգային կինոփառատոնում։
Մրցանակի հավակնորդների կարճ ցուցակը կհայտարարվի 2025 թվականի դեկտեմբերի 16-ին, եզրափակիչ անվանակարգերը՝ 2026 թվականի հունվարի 22-ին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2026 թվականի մարտի 15-ին։
