Հայաստանի համար ամենակարևորը տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը պահպանելն է․ Իգոր Սեմենովսկի

20 Սեպտեմբերի 2025, 10:50

Կարծիք | Քաղաքականություն

Alpha News-ի հետ զրույցում քաղաքագետ Իգոր Սեմենովսկին մեկնաբանել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։

«Վաշինգտոնյան հանդիպմանը կողմերը ձեռնպահ մնացին գնահատականներից։ Նույնիսկ «Զանգեզուրի միջանցք»-ը տարբեր կերպ էին անվանում՝ «Թրամփի երթուղի» կամ «Թրամփի ճանապարհ»։ Դա արվել է ընդունող կողմին գոհացնելու, հաճելի ֆոն ստեղծելու և, իհարկե, աշխարհի առաջատար առաջնորդներից մեկի ներկայությամբ իրենց փիառ անելու համար։ Դա գեղեցիկ քաղաքական ժեստ էր, թե, իբր, ռազմական գործողությունները դադարում են։ Բայց կարևոր է հասկանալ, որ «Թրամփի երթուղի» հասկացությունը մնում է չափազանց անորոշ։ Գլխավորը, որ պետք է պահպանի Հայաստանը, այս տարածքի նկատմամբ ինքնիշխանությունն է։ Վերահսկողությունը պետք է լինի ինչպես ճանապարհի մուտքի, այնպես էլ ելքի նկատմամբ»,- ասել է Սեմենովսկին։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախագիծը պարունակում է բազմաթիվ հղումներով փաստաթղթեր և նորմեր, որոնց համաձայնեցումը չափազանց բարդ կլինի։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա, անկասկած, ողջունում է խաղաղության համաձայնագրի և Հարավային Կովկասում հակամարտության վերացման հնարավորությունը. սա նրա առաջնահերթություններից է։ Բայց կարևոր է հասկանալ, թե ինչ պայմաններով դա տեղի կունենա։ Արդյոք կներգրավվեն օտարերկրյա կառույցներ, մասնավոր ռազմական ընկերություններ, թե՞ դա կդառնա ազատ գոտի։ Այս ամենը հնարավոր է՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։

Վերլուծության տեսանկյունից՝ առանց որևէ վերահսկողության ազատ տարանցումը ԵՄ-ի համար խնդրահարույց է՝ հատկապես հաշվի առնելով Մաքսային միության գոյությունը։ Ուստի հարց է առաջանում՝ ո՞վ է վերահսկելու այդ գործընթացը։ Հայ սահմանապահներն, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչները պետք է ներգրավված լինեն, որոնք մասնակցում են այդ ընթացակարգերին։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն՝ այդ տարածքի վերահսկողությունն իրականացնում էր Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը։ Այժմ տեսնում ենք, որ այս միտումը կարող է փոխվել։ Բայց թե ով կվերահսկի գործընթացը, դեռևս բացարձակապես պարզ չէ։ Այդ պայմանավորվածությունները հնարավոր չէ լիարժեք պայմանագրեր անվանել։ Պետք է նկատի ունենալ, որ խաղաղության պայմանագիրը դեռևս միայն նախնական մտադրություն է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախագիծը, որը հրապարակվել է, պարունակում է բազմաթիվ հղումներով փաստաթղթեր և նորմեր, որոնց համաձայնեցումը հետագայում չափազանց բարդ կլինի»,- նշել է փորձագետը։