Այլևս ոչ մի հայ տաղանդ չի լքի Հայաստանն անտեսված լինելու պատճառով․ Գոհար Ղումաշյան
25 Սեպտեմբերի 2025, 14:06
«Մեր ձևով» ժողովրդական շարժման գրասենյակում հյուրընկալել էինք Հայաստանի մինչև 14 տարեկանների պատանիների չեմպիոն Մանվել Առաքելյանին։ Այս մասին հայտնել է «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Ղումաշյանը։
«Այլևս ոչ մի հայ տաղանդ չի լքի Հայաստանը անտեսված լինելու պատճառով։ Սեպտեմբերի 22-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման գրասենյակում հյուրընկալել էինք տաղանդավոր և խոստումնալից շախմատիստ, Հայաստանի մինչև 14 տարեկանների պատանիների չեմպիոն Մանվել Առաքելյանին և իր հայրիկին Գևորգ Առաքելյանին:
Մանվելի Շախմատի Եվրոպայի առաջնությանը մասնակցության համար աջակցություն ստանալու խնդրանքով Մանվելի ընտանիքը դիմել էր մի շարք կազմակերպությունների և ստացել մերժում:
Մանվելը և իր ընտանիքը որոշել են հարցը լուծել #մերձևով»,- գրել նա: