Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է

13 Հոկտեմբերի 2025, 11:54

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է: Ավելացվել է ՔՕ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

Ինչպես հայտնի է, գործարարին երկու մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ և փողերի լվացում: Նրա պաշտպանական թիմն այսօր հայտարարել է, որ Սամվել Կարապետյանին տնտեսական բնույթի նոր մեղադրանք է առաջադրվել։

Հիմա եթերում