ՀԷՑ-ի աշխատակիցներին հրահանգել են չներկայանալ Սամվել Կարապետյանի դատական նիստին
14 Հոկտեմբերի 2025, 17:48
Այսօր կայանալիք բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում ստեղծվել է լարված մթնոլորտ։ Այս մասին գրում է «Փաստ»-ը։
Աշխատակիցները հայտնում են, որ ղեկավարությունից ստացել են հստակ հանձնարարություն՝ չներկայանալ դատարանի բակ՝ Կարապետյանին աջակցելու կամ դատական պրոցեսին հետևելու նպատակով։ Չնայած այն հանգամանքին, որ մարդկանց աշխատանքը ավարտվում է 17.30 ու նիստը հետո է ընթանում։
Ընկերության ներկայիս ղեկավարությունը աշխատակիցներին սպառնացել է աշխատանքի ազատմամբ և այլ լուրջ հետևանքներով։