Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարում է անժամկետ գործադուլ Կոչուբաևի կալանավորման պատճառով
17 Հոկտեմբերի 2025, 15:20
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով հայտարարում եմ անժամկետ գործադուլ: Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է 2 ամսով։
Նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ:
«Կոչուբաեւի մեղադրանքը կապված է իր ֆեյսբուքյան գրառման հետ։ Կոչուբաեւը իր մեղադրանքը չի ընդունում, հրաժարվել է ցուցմունք տալ։ Մեղադրանքի հոդվածն ու գրառումն իրար հետ աղերս չունեն»,– ասել է Էրիկ Ալեքսանյանը։