Գյումրեցիները հավաքվում են քաղաքապետարանի մոտ
20 Հոկտեմբերի 2025, 12:22
Գյումրու քաղաքապետարանի մոտ սկսել են քաղաքացիներ հավաքվել՝ ի աջակցություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի։
Հիշեցնենք` ուժայիններն այսօր առավոտյան ներխուժել են Գյումրու քաղաքապետարան։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ: