Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հրավիրվել են Երևան․ Միրզոյան

27 Հոկտեմբերի 2025, 17:08

Քաղաքականություն

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հրավիրվել են Երևան՝ հաջորդ գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

«Հրավերները առայժմ բանավոր է, փաստաթղթային դեռ չենք ուղարկել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։