Նպատակը մեզ կեղտոտելն է. Դավիթ Ղազինյան

03 Նոյեմբերի 2025, 13:06

Տնտեսություն և Բիզնես

«Տաշիր Կապիտալ»-ի կողմից եղել է առաջարկ հունիսի 6-ին՝ իջեցնել սակագինը էներգաբալանսի շեղման արդյունքում առաջացած շահույթի հաշվին, հունիսի 13-ին ստացվել էր պատասխան, որ մինչև տարվա վերջ կվերանայենք: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԷՑ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը:

«Մեր հայտարարությունից հետո Հ1-ի եթերում, եթե չեմ սխալվում, հանձնաժողովի վարչության պետերից մեկն ասել է, թե դիմել ենք սակագնի իջեցման համար, բայց մյուս կողմից՝ սակագնի բարձրացման համար՝ 12 միլիարդ ներդրում ավելի առաջարկելով: Դրանից հետո ես հրապարակեցի ՀԾԿՀ այն նիստի ձայնագրությունը, որտեղ մենք առաջարկել էինք 12 միլիարդով ավելացնել ներդրումային ծրագիրը»,- ասել է Ղազինյանը:

Նրա խոսքով՝ իշխանություններն ընդամենը որոշել էին տարվա վերջում կամ եկող տարվա սկզբին այդ գործընթացն անել՝ առանց նշելու «Տաշիր Կապիտալ»-ի կամ Սամվել Կարապետյանի անունը, և իրենց վերագրել «Տաշիր Կապիտալ»-ի աշխատանքը:

Նպատակն, ինչպես նշել է Դավիթ Ղազինյանը, իրենց կեղտոտելն է. «Սամվել Կարապետյանի՝ բարերարի, լավ մարդու, իսկական հայի կերպարից ուզում են հակապատկեր ստեղծել»: