Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ի՞նչ խնդիր կարող է լուծել 2% հետվճարը, երբ միայն հացը թանկացել է 3.5%-ով

07 Նոյեմբերի 2025, 18:00

 

Հետզհետե ավելի է բարդանում շարքային քաղաքացուն համոզելը, թե ինքն ավելի լավ է ապրում:

Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը սպառողական գների ընթացիկ տվյալներն է հրապարկել՝ պաշտոնապես արձանագրելով այն իրավիճակը, որն զգում ենք յուրաքանչյուրս առօրյայում: Ճիշտ է, որ գնաճը սահմանված թիրախի շրջանակում է՝ 3,7%, թվում է, թե խնդիր չկա, մինչդեռ այդ 3,7 % միջինացված ինդեքսը որոշվում է բազմաթիվ ապրանք/ծառայությունների գների հիման վրա, որոնցում կան առաջին անհրաժեշտության ապրանք, սննդամթերք՝ ավելի մեծ թանկացումներով:

Իսկ ի՞նչ ունենք առաջին անհրաժեշտության ապրանք/ծառայությունների պարագայում:

Սննդամթերքն, օրինակ թանկացել է ոչ թե միջինացված ցուցանիշի՝ 3,7 %-ի չափով, այլ՝ 5.6%-ով, խմիչք/ծխախոտը՝ 6.8 %, առողջապահական, կրթական և տրանսպորտի ծառայությունները՝ համապատասխանաբար 3,5 %, 8,3% և 4,9%-ով:

Նշված յուրաքանչյուր ապրանքախումբ, իր հերթին, մանրամասն ուսումնասիրման արդյունքում ավելի դժվար իրավիճակի մասին է վկայում:

Դիտարկենք սննդամթերքի օրինակով․ օրինակ՝ հացը թանկացել է 3,5 %-ով, ալյուրը՝ 6%-ով, մակարոնեղենը՝ 8,2%-ով, բուսայուղը՝ 18,6%-ով, կարագը՝ 12,3%-ով: Թանկացել է կաթնամթերքը, միրգ/բանջարեղենը, մսամթերքը:

Եվ այն պարագայում, երբ ունենք բուսայուղի գրեթե 19 տոկոսանոց կամ մսի 3,5 տոկոսանոց թանկացում, օբյեկտիվ չէ՞ արդյոք պնդումը, որ միջինացված 3,7 % սպառողական գների ինդեքսը չի բնութագրում թանկացումների իրական պատկերը:

Թանկացումների դեմ պայքարի օրինակելի մեխանիզմներից է եկամուտների ինեքսացիան. իրակա՛ն և որ ամենակարևորն է՝ համարժե՛ք ինդեքսացիան:

Խոսելով 2026թ-ից սպասվող ներդրվող անկանխիկ առևտրից 2 % հետվճարի համակարգի մասին՝ նախ նշենք, որ չունենք միտում որևէ կերպ թերագնահատելու այդ 2%-ի խիստ կարիքը մեր բնակչության համար և դա ևս բարեկեցության իրական ցուցիչի մասին է խոսում: Բայց յուրաքանչյուրն իր համար, իր գնումներից ելնելով կարող է պարզ հաշվարկ կատարել՝ նորից նայելով սննդամթերքի գներին, որքա՞ն և ի՞նչ խնդիր է լուծելու այդ հետվճարը, իհարկե բացի սպասվող ընտրություններին ընդառաջ քարոզչական խնդիրներից: