Վնասի ծավալը կարող է աճել, եթե այս գործընթացը շարունակվի․ Արամ Օրբելյանը՝ ՀԷՑ-ի մասին
13 Նոյեմբերի 2025, 15:15
Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի շահագրգիռ է արդյունքներով, որպեսզի վաղն իր գրպանից բազմամիլիոնանոց գումար չվճարի քաղաքական ցանկություններ իրականացնելու համար։ Այս մասին «ՀԷՑ» ՓԲԸ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը քննելու ժամանակ հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանը։
«Համապատասխան գործընթացին արդեն կա միջանկյալ որոշում, որն արդեն պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ դրա չկատարման արդյունքում վնասի հատուցման փուլին հասնելու դեպքում պատասխանատվությունը լինելու է էապես ավելի բարձր, քան եթե միջանկյալ որոշումները կատարվեն, և նման դեպքում վնասների ծավալը կարելի է սահմանափակել։ Այս պահի դրությամբ վնասներ արդեն կրել է և՛ կազմակերպությունը, և՛ ներդրողը, ուղղակի, դրանց ծավալը կարող է զգալիորեն պակաս լինել, քան եթե շարունակվի գործընթացը»,- նշել է Օրբելյանը։