Տնտեսական մեղադրանքները հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարում․ Ֆերոյանը՝ Կարապետյանի գործի մասին
15 Նոյեմբերի 2025, 13:13
Տնտեսական բնույթի հանցագործության մեջ են մեղադրում Սամվել Կարապետյանին, բայց այդ արարքները հիմնավոր կասկածի շեմն անգամ չեն հաղթահարում։ Այս մասին հաարարել է բարերար, գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արմեն Ֆերոյանը:
«Այդ տնտեսական հանցագործություն ասվածը, փողերի լվացում ասվածը իր մեջ ունի հետևյալ դրսևորումը․ ՀԷՑ ընկերության մի քանի պաշտոնյա անձինք հիմնադրում են X ընկերություն և X ընկերությամբ իրականացնում են որոշակի գործողություններ։ Եվ Քննչական մարմինն ասում է՝ գիտե՞ք, քանի որ ՀԷՑ-ի աշխատողներն են ստեղծել այդ ընկերությունը, իսկ դուք հանդիսանում եք ՀԷՑ-ի հիմնադիր, ուրեմն արել են Ձեր կազմակերպմամբ»,- նշել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ դա նույնն է, որ Քննչական կոմիտեի քննիչներից մեկը կաշառքը վերցնի և ասեն՝ այդ կաշառք վերցնելու գործընթացը կազմակերպել է Քննչական կոմիտեի նախագահը։