Ի՞նչ են քննարկել ՌԴ-ի և Թուրքիայի առաջնորդները.Հայաստանը կմնա՞ ԵԱՏՄ-ում.AlphaNewsroom.12.12.25
12 Դեկտեմբերի 2025, 17:00
Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
🔹 ՀՀ վարչապետը Մոսկվայում մասնակցել է Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին
🔹 Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամուլի ասուլիսը
🔹 Սամվել Կարապետյանի գործով բացակայում են իրավունքի և օրենքի հենարանները․ Արամ Վարդևանյան
🔹 Խայտառակ ապօրինությունների հետ գործ ունենք․ Արմեն Ֆերոյան
🔹 53 հոգանոց քննչական խումբը խուզարկում է փորձագետների բնակարանները․ արդարադատություն ակնկալելը դժվար է․ Արշակ Վարդանյան
🔹 Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ղազախստանի և մի շարք այլ երկրների նախագահները Աշխաբադում մասնակցում են Միջազգային ֆորումին, որը նվիրված է Խաղաղության և վստահության տարուն
🔹 Վարչապետի տեղակալ Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ քննարկել է Ադրբեջանի վարչապետի տեղակալի հետ Ադրբեջանի նավթի և նավթամթերքների արտահանման հարցը Հայաստան։
🔹 Տոկաևը հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կկնքվի որքան հնարավոր է շուտ
🔹 Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները քննարկել են ԵՄ-ի՝ ռուսական ակտիվներով մեծածավալ խարդախություն իրականացնելու ցանկությունը
🔹 ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան շահագրգռված չեն ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմամբ․ Գրիգոր Բալասանյան
🔹 Հարցը, թե արդյոք Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում, կարող է արդիական դառնալ. Սերգեյ Ստանկևիչ
🔹 Հայաստանը մնում է ռուսական շահերի գոտում զուտ ձևականորեն. Ալեքսեյ Անպիլոգով