ՔՊ-ն Սյունիքում դպրոցներ է փակում․ Նարեկ Կարապետյան
12 Դեկտեմբերի 2025, 21:18
10 կմ անանցանելի ճանապարհով հասել ենք Սիսիանի շրջանի Սալվարդ գյուղ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող նարեկ Կարապետյանը։
«Դպրոցը փակվելու է կառավարության որոշմամբ, և երեխաներն այդ 10 կիլոմետրով պետք է ամեն օր դպրոց գնան կողքի գյուղեր: Հացավան գյուղ. դպրոցը 2 տարվա ընթացքում կառավարությունը որոշել է փակել, և գյուղի երեխաները ստիպված են լինելու գնալ կողքի գյուղ ուսում ստանալու համար։ Գյուղը դպրոց չի ունենալու։ Թասիկ գյուղ. միակ դպրոցը 2 տարվա ընթացքում փակվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշման արդյունքում»,- ասել է Նարեկ Կարապետյանը։