Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով ՊՆ 24-ամյա զինծառայող է մահացել

15 Դեկտեմբերի 2025, 12:12

Բոլոր

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Գագիկ Ս.-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի եղևնիների և հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Տեղում պարզվել է, որ վարորդը զինվորական է: