Ռուսաստանի դեսպանատունը Սամվել Կարապետյանին այցելելու հնարավորություն է ստացել․ ՌԴ ԱԳՆ
16 Դեկտեմբերի 2025, 12:30
ՌԴ-ն պաշտոնական շփումներում բարձրացնում է բարերար և գործարար Սամվել Կարապետյանի կալանքի հարցը, և դեսպանությունը ստացել է նրան այցելելու հնարավորություն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Ռուսաստանի դեսպանության միջոցով մեզ հաջողվել է հասնել նրան տեսնելու թույլտվության: Մեր դիվանագետների վերջին այցը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին», -նշել է նա և հավելել․
«Փաստաբանների և հարազատների միջոցով ստանում ենք նաև բոլոր անհրաժեշտ տեղեկությունները Կարապետյանի առողջական վիճակի մասին: Նրա առողջական վիճակը բավարար է, ցուցաբերում է լավատեսություն և մարտական ոգի»։