Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Որքան աճում է պարտքն, այնքան նվազում է բնակչության բարեկեցությունը

17 Դեկտեմբերի 2025, 18:34

 

Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել: Նոյեմբերի դրությամբ պետական պարտքը կազմել է 14 մլրդ 200 մլն դոլար, այն դեպքում, երբ հոկտեմբերին 14 մլրդ 170 մլն էր: Ի դեպ, հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ փոքր-ինչ նվազում կար, սակայն ինչպես վկայում է նոյեմբեր ամսվա ցուցանիշը, դա մեկանգամյա ազդեցության արդյունք էր: Փաստացի, մեր երկրի պարտքային բեռը շարունակում է ավելանալ:

Պետական պարտքի կառուցվածքում գերակշիռ մասը Կառավարության պարտքն է՝ 13,7 մլրդ դոլար:

Կարևոր է պարտքի կառուցվածքը, որն օբյեկտիվորեն տևական ժամանակ հակասական գնահատականների տեղիք է տալիս: Կառավարության պարտքը բաղկացած է ներքին և արտաքին պարտքից։ Պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքն ավելի շատ է,քան արտաքին պարտքը։ Սա լավ ցուցանիշ է՝ փոխարժեքի տատանումների ռիսկը նվազեցնելու, ֆինանասական միջոցները երկրի ներսում պահելու, արտաքին ազդեցություններից կախվածությունը մեղմելու տեսանկյունից: Միաժամանակ խնդրահարույց է, քանի որ ներքին միջոցները, որպես կանոն, ավելի թանկ փողեր են, ուստի բյուջեից սպասարկման բեռը ևս դրանով ավելի մեծանում է:

Հիշեցնենք, որ բյուջեով նախատեսված պարտքի սպասարկման տոկոսավճարները կազմում են ընդհանուր ծախսերի 11,7 %-ը, ինչն առողջապահությանն ուղղվող ծախսերի գրեթե կրկնակին է: Ստացվում է, որ պետական պարտքի սպասարկմանն ուղղվող գումարները կրճատել են բնակչության առողջապահական, սոցիալական և այլ ծախսերը, կամ այլ կերպ ասած՝ որքան աճում է պարտքը, հետևաբար՝ սպասարկման բեռը, այնքան նվազում է բնակչութան բարեկեցությունը:

Դիտարկենք պարզագույն օրինակով. վերջին տարիներին առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքները թանկացել են երբեմն մի քանի անգամ, մինչդեռ կենսաթոշակների ֆունդամենտալ բարձրացում տեղի չի ունեցել: Թոշակների բարձրացում ևս չի լինում, քանի որ բյուջեն պարտքի սպասարկման բեռով է ծանրաբեռնված: Այս իմաստով պատկերն օբյեկտիվ է: Այլ է խնդիրը, որ իրավիճակն իրապես օբյեկտիվ համարելու համար կարևոր է հասկանալ՝ ինչի՞ համար են վերցվում այդ գումարները, ի՞նչ նպատակներով ծախսվում: Մեկ բառով՝ պարտքային միջոցների արդյունավետ կառավարման խնդիրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչու է ավելանում պարտքը կամ քանի անգամ են հնչել թեզեր, թե Հայաստանը փողի խնդրի չունի, այդ շփոթը հաշվի առնելով՝ կարող ենք ենթադրել, որ պարտքային բեռն ավելանում է արդյունավետության հետ կապված շատ լուրջ հարցականների ներքո: