Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ինչո՞ւ ԿԲ-ն նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը

19 Դեկտեմբերի 2025, 18:00

Օրեր առաջ ՀՀ կենտրոնական բանկը վերանայեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ նվազեցնեով այն 0,25 տոկոսային կետով։ Այս պահին հիմնական տոկոսադրույքը սահմանված է 6,5 տոկոս։

Հաշվի առնելով այն, որ այս տարվա փետրվարից ի վեր սա առաջին վերանայումն էր՝ նվազեցման տեսքով, փորձենք հասկանալ՝ ինչի մասին կարող է վկայել ԿԲ գործողությունը։

Կենտրոնական բանկը նման գործողությունը բացատրում է երկու հնարավոր սցենարների հավասարակշռմամբ. ավելցուկային պահանջարկի և պահանջարկի թուլացման։ Ավելի հանրամատչելի եթե փորձենք ներկայացնել, ապա ներկայումս սպառողական գների ինդեքսը՝ գնաճի միջինացված ցուցանիշը գտնվում է սահմանված թիրախի շրջանակներում, ինչն առաջացրել է սպասում, որ ԿԲ-ն կմեղմի դրամավարկային քաղաքականությունը, այսինքն՝ կնվազեցնի տոկոսադրույքը։ԿԲ-ն այդ քայլն իրականացրեց, սակայն խիստ զգուշորեն՝ ընդամենը 0,25 տոկոսային կետով, ինչը ենթադրում է, որ գնաճային ռիսկեր դեռ կան։ Ի դեպ, նման գնահատական է հնչեցրել նաև ԵԱԶԲ-ն։

Որպեսզի ամեն ինչ ավելի պարզ ու հստակ լինի, հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքով ԿԲ-ն կառավարում է գնաճը։ Դրա բարձրացումը ենթադրում է փողի թանկացում, ինչը որոշակիորեն ճնշում է պահանջարկը։ Պահանջարկի նվազումն, իր հերթին, հանգեցնում է գների թուլացման։ Սրանից հետևում է, որ հակառակ գործընթացը՝ տոկոսադրույքի նվազումը, տնտեսության համար կունենա հակառակ էֆեկտ։ Բայց առաջանում է հարցադրում՝ արդյոք գնաճը մեր երկրում հաղթահարված է։ Սպառողական գների միջինացված ինդեքսին չի վերաբերում խոսքը, այլ՝ առաջին անհրաժեշտության առանձին ապրանք-ծառայություններին։ Իհարկե հաղթահարված չէ, և մենք ունենք լուրջ թանկացումներ։ Ուստի հենց սրանով է պայմանավորված, որ ԿԲ-ն նման զգուշավոր իջեցման է դիմում։ Իսկ մի՞թե այս անգամ ևս ավելի ճիշտ չէր լինի տոկոսադրույքը թողնել նույն մակարդակում։

Այստեղ տեղին է հիշել, որ բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքը բացասական ազդեցություն է ունենում տնտեսության աճի վրա։ Հետևաբար, գուցե ԿԲ-ն այդ քայլին դիմում է՝ այդպիսով փորձելով առաջիկայում նպաստել տնտեսական աճի ապահովմանը։Եթե այո, ապա ինչու՞մն է ԿԲ-ի անհանգստությունը, չէ՞որ մենք այսպես թե այնպես ունենք բարձր տնտեսական ակտիվություն։

Խնդիրը կայանում է նրանում, որ այդ բարձր աճը խարսխված է խիստ ժամանավոր գործոնների վրա։ Այսօր տնտեսական աճի շարժիչները շինարարությունն ու ծառայություններն են, որոնք ունեն ժամանակավոր բնույթ։ Ի դեպ, ԿԲ-ն տնտեսական աճի վերաբերյալ իր գնահատականներում ընդգծում է ոչ կառուցվածքային գործոնների հանգամանքը տնտեսական աճի ձևավորման համատեքստում։

Հետևաբար, չի բացառվում, որ ԿԲ-ն այս քայլով փորձում է ապագայում նպաստել խարխուլ տնտեսական աճի պահպանմանը։

Հիմա եթերում