Կարեն և Սամվել Կարապետյան եղբայրները հիմնադրամի ստեղծման առաջին օրերից մինչև այսօր աջակցում են ուսանողներին
27 Դեկտեմբերի 2025, 14:15
Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Կարեն և Սամվել Կարապետյան եղբայրները հիմնադրամի ստեղծման առաջին օրերից մինչև այսօր շարունակաբար աջակցում են ուսանողներին՝ ուսման վճարների փոխհատուցումից, մինչև սոցիալական ու տրանսպորտային խնդիրների լուծում։
Այսօրվա լավ ուսանողը երկրի վաղվա բարօրությունն է։ Մանկավարժների ընտանիքում ծնված և դաստիարակված Կարապետյան եղբայրները սա քաջ գիտակցելով են շարունակաբար ներդրում անում կրթության և գիտության ոլորտում ձևավորելով ուժեղ պետության հիմքերը։