Նախիջևան ու Ադրբեջան փոխկապակցվածություն կլինի. Արարատ Միրզոյան

14 Հունվարի 2026, 12:13

Քաղաքականություն

TRIPP-ը լոկալ նշանակության տրանսպորտային հանգույց չէ: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ինքս այստեղ երեք շերտ եմ տեսնում՝ երրորդ երկիր-երրորդ երկիր փոխկապակցվածությունն է, պայմանական ասած՝ Կենտրոնական Ասիա-ԵՄ կապը TRIPP-ի միջոցով, երկրորդ շերտը՝ Նախիջևան ու Ադրբեջան փոխկապակցվածությունը և երրորդ շերտը, որ մեզ համար ամենակարևորն է՝ Հայաստան ու երրորդ երկրներ փոխկապակցվածությունը երկու ուղղությամբ՝ ՀՀ-Կենտրոնական Ասիա և ՀՀ-Արևմուտք։ Այս փաստաթուղթն այս ընկալումն արտացոլում է»,- ասել է նա:

Հիմա եթերում