Թուրքիան շահագրգռված է «Զանգեզուրի միջանցքի» իրականացմամբ․ Հաքան Ֆիդան

15 Հունվարի 2026, 17:58

Քաղաքականություն

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան շահագրգռված է «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման մեջ՝ այն ձևաչափով, որը լիովին համընկնում է Ադրբեջանի դիրքորոշմանը։

Նրա խոսքով՝ այդ միջանցքը ռազմավարական նշանակություն ունի թե՛ Միջին միջանցքի, թե՛ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ցամաքային հաղորդակցության ապահովման համար։

Ֆիդանը նշել է, որ Միջին միջանցքի միջոցով Թուրքիայի դուրս գալը դեպի թյուրքական աշխարհ և Կենտրոնական Ասիա արդեն տալիս է գործնական արդյունքներ, և աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է։