Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտգործնախարարին․ Ալեն Սիմոնյան

16 Հունվարի 2026, 15:15

Քաղաքականություն

Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտգործնախարարին և բոլոր այն տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են ՀՀ հանրության մեծամասնության խաղաղության գնալու, առևտուր անելու, TRIPP-ի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Սա կարևոր քայլ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանը, ըստ հարցումների, առաջատարն է։ Մենք նաև անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերին, որը նա որդեգրել է։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»,-նշել էր Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Հիմա եթերում