Ներկայիս իշխանության հետ որևէ հույս կապելն անհնար է․ հարցում Վայքում
23 Հունվարի 2026, 18:00
Վայքում անցկացված հարցման ժամանակ բնակիչները խորը հիասթափություն են հայտնել՝ կապված իշխանության վարած քաղաքականության հետ։ Բնակիչները բարձրաձայնում են արտաքին պարտքի աննախադեպ աճի, բանակի կազմալուծման և երկրի անվտանգային համակարգի փլուզման մասին։
Քաղաքացիներն անդրադարձել են նաև արտաքին պարտքին՝ նշելով, որ այս իշխանությունների կառավարման 7 տարիներին երկրի արտաքին պարտքը կրկնապատկվել է։ Հարցվածներից մեկն էլ նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակը կարելի է բնութագրել որպես «կանխամտածված քայքայում»։
«Երկրում տոտալ թալան և կոռուպցիա է տիրում։ Մենք այսօր տեսնում ենք նաև եկեղեցու դեմ արշավը։ Իմ կարծիքով՝ սա հայակործան քաղաքականություն է»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը։
Բնակիչների կարծիքով՝ «ներկայիս իշխանության հետ որևէ հույս կապելն անհնար է, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ կորցրել է ժողովրդի հարգանքը՝ իր իսկ գործողությունների պատճառով»։