Ադրբեջանը հատուկ նշանակության ստորաբաժանումներ է ստեղծում, իսկ Հայաստանը՝ ոստիկանական. Սեյրան Օհանյան

28 Հունվարի 2026, 14:02

Քաղաքականություն

Հակառակորդը խոսում է խաղաղության մասին, բայց ամեն օր հատուկ նշանակության նոր ստորաբաժանումներ ու զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանը դրանց փոխարեն հատուկ նշանակության ոստիկանական ստորաբաժանումներ է ստեղծում։ Այս մասին այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Այս 5 տարիները բաց թողնված ժամանակահատված են: Պետք է մշակվեր մեր ազգային անվտանգության ռազմավարությունը, պետք է նոր խնդիրներին համաձայն՝ մարտական առումով կազմհաստիքային փոփոխություններ կատարեին: Եթե ես լինեի, այդ բերետների փոխարեն 3 կամ 4 հատ հատուկ նշանակության զորամասեր կձևավորեի, որոնք հատուկ խնդիրներ կիրականացնեին»,-նշել է նա:

Հիմա եթերում