Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

2025 թվականը ևս պետական պարտքի աճի տարի էր

06 Փետրվարի 2026, 18:00

2025 թվականի ամփոփ տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքը շարունակել է աճել։ Տարեվերջին այն կազմել է 14,5 միլիարդ դոլար։ Ինչպիսի՞ն է պարտքի կառուցվածքը ու ինչի՞ մասին է դա վկայում։

Պետական պարտքի հիմնական մասը՝ մոտ 14 միլիարդ դոլար, բաժին է ընկնում Կառավարությանը, որից 7.5 միլիարդը ներքին պարտքն է, 6.5 միլիարդը՝ արտաքին։ Կառուցվածքի դրական կողմն այն է, որ ներքին պարտքի մասնաբաժինը գերազանցում է արտաքինին։ Դա ենթադրում է արտարժութային ռիսկերի նվազում, ինչպես նաև այն, որ վերադարձվող գումարներն, ըստ ամենայնի, մնում են երկրի տնտեսության ներսում։ Միևնույն ժամանակ, ներքին աղբյուրներից ներգրավված միջոցներն ավելի թանկ փողեր են, ինչի հետևանքով դրանց սպասարկման բեռը պետական բյուջեի վրա զգալիորեն մեծանում է։

Թեև առկա են որոշ դրական հանգամանքներ, սակայն մտահոգիչ զարգացումները գերակշռում են։ Անդրադառնանք թե՛ դրական կողմերին, թե՛ մտահոգություններին։ Դրականն այն է, որ ներքին պարտքի մասնաբաժնի ավելի մեծ լինելուց բացի, կարևոր է նաև պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, որը ներկայումս գտնվում է կառավարելի սահմաններում։ Միևնույն ժամանակ, այս ցուցանիշը կայուն չէ, քանի որ կայուն չէ նաև ՀՆԱ-ի աճը (տնտեսության աճը ձևավորվել է առավելապես ժամանակավոր ազդեցությունների ներքո)։ Մյուս կողմից, դրական ազդեցություն է ունենում դրամի արժևորումը արտարժույթի նկատմամբ։ Այսինքն՝ թեև պետական պարտքի վերաբերյալ մտահոգություններին հակադարձելու հիմնական փաստարկներից մեկն այն է, որ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գտնվում է կառավարելի մակարդակում, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ ցուցանիշն ինքնին կայուն չէ։

Մյուս կողմից խնդիր է պարտքի աճի դինամիկան: Ընդամենը մեկ տարում ՀՀ պետական պարտքն ավելացել է շուրջ 1,7 մլրդ դոլարով:

Վերջին շրջանում աղքատության վերաբերյալ քննարկումները և դրա չհաղթահարման պատճառների որոնումները դարձել են ավելի հաճախակի։ Իհարկե, դժվար է պնդել, որ աղքատության հաղթահարման ձախողումը պայմանավորված է միայն պետական պարտքի աճով, սակայն այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ պարտքի սպասարկման տոկոսավճարները գերազանցում են բյուջեի ծախսերի 11 տոկոսը, մինչդեռ առողջապահության ոլորտի համար նախատեսված ծախսերը կազմում են ընդհանուրի 5,9 տոկոսը, իսկ կրթության ոլորտի ծախսերը՝ 10 տոկոսը։

Հիմա եթերում