Վերջին հինգ տարիներին ամեն օր Հայաստանը լքել է 20 ընտանիք․ Գոհար Ղումաշյան
12 Փետրվարի 2026, 14:22
Հայ լինելը ոչ թե պարզապես կարգավիճակ է, այլ հայրենիքին անհրաժեշտ ամենօրյա աշխատանք։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Ղումաշյանը։
«Հայկական սփյուռքը ձևավորվել է շատ վաղուց, և նրա առաջացման պատճառները տարբեր ժամանակներում տարբեր են եղել։ Այսօր ուզում եմ խոսել աշխատանքային սփյուռքի մասին։ Այդ մարդիկ Հայաստանը լքել են 1991 թվականից։ Այդ ժամանակ մեր երկրից հեռացել է մոտ 1 մլն 400 հազար հայ, իսկ վերջին 5 տարում՝ 140 հազարից ավելի մարդ։ Ստացվում է ամեն օր Հայաստանը լքել է 20 ընտանիք»,- նշել է Ղումաշյանը։