Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Նուրբ քաղաքականություն». Գոհար Ղումաշյան

15 Մարտի 2026, 16:00

Լիդիա Սահակյանի «Նուրբ քաղաքականություն» խորագիրը կրող հաղորդաշարը հարթակ է, որտեղ քաղաքականությամբ զբաղվող կանայք դուրս են գալիս պաշտոնական կաղապարներից և ներկայանում նորովի՝ անկեղծ ու երբեմն անսպասելի կողմերից: Ինչպե՞ս են նրանք համատեղում ընտանիքն ու աշխատանը և ի՞նչ է թաքնված նրանց հրապարակային կերպարի հետևում․․․

Ինչպիսի՞ն է քաղաքական գործիչը տեսախցիկներից դուրս։ Ի՞նչ հիշողություններ է նա պահում մանկությունից, ի՞նչ արժեքներ է փոխանցում իր երեխաներին և որտե՞ղ է գտնում ուժ ու խաղաղություն ամենաբարդ պահերին։

«Նուրբ քաղաքականության» հաղորդման շրջանակում այս անգամ անկեղծացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանը։ Զրույցի ընթացքում նա վերադարձել է մանկության տարիներ, խոսել ծնողների ազդեցության, ընտանիքում ձևավորված օրենքների ու ավանդույթների մասին, որոնք այսօր էլ ուղեկցում են իր կյանքին։

Զրույցում բացվում են նաև նրա մարդկային կողմերը՝ ամենաջերմ հիշողություններից ու սիրելի ընտանեկան ուտեստներից մինչև այն երազանքները, որոնք պահում է որպես պարզապես հայ կին և մարդ։

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ավելի խորքային թեմաների․ ինչպիսի՞ն է հայ կնոջ ուժը ժամանակակից աշխարհում, ինչպե՞ս է կինը դիմակայել քաղաքականության բարդ միջավայրին և որն է նրա առավելությունը այդ պայքարում։