Խափանում Երևանի մետրոյում. ուղևորներին իջեցրել են
20 Մարտի 2026, 11:10
Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։ Այս մասին հայտնում են ՀՀ մետրոպոլիտենից։
«Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։ Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության։ Հարգելի՛ ուղևորներ, հայցում ենք Ձեր ըմբռնումն ու ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ուղևորներին ավելի քան 10 րոպե գնացքում սպասեցնելուց հետո խնդրել են իջնել գնացքից։