Յուրաքանչյուրիս ձայնը կարող է վճռական լինել, իսկ սպասված փոփոխությունները հնարավոր են միասնական կամքով․ Մելոյան
13 Ապրիլի 2026, 13:00
16 տարի կառավարելուց հետո՝ պրոթուրքական, կոնսերվատիվ գործիչ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պարտվեց ընտրություններում։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
«Ընտրության մասնակցելիությունը պատմական ռեկորդ է գրանցել Հունգարիայում՝ կազմելով մոտ 80% ու հսկայական հերթեր ընտրատեղամասերի մոտ։
Երկակի էմոցիաներ եմ վերապրում.
Սա ուղերձ է մեր հանրությանը, որ յուրաքանչյուրիս ձայնը կարող է վճռական լինել, իսկ սպասված փոփոխությունները հնարավոր են միասնական կամքով։
Աշխարհի յուրաքանչյուր անկյունում արժանապատվության, ճշմարտության և ազատության համար պայքարը խորապես անձնական է թվում։
Ի վերջո, պատմությունը գրում են ուժեղները՝ մարդիկ, ովքեր հրաժարվում են լռել, հանձնվել ու համակերպվել։
Գուրգեն Մարգարյանի հիշատակը․
Ես նորավարտ ուսանող էի ու չեմ մոռանա այն հանրային ցասումն ու ցավը, որ մենք հայերս ապրեցինք, երբ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի զորավարժանքներին գտնվող մեր սպային քնած ժամանակ կացնահարած դահիճին արտահանձնեցին, այնուհետեւ՝ հերոսացրին