«Ինտերը» հերթական անգամ ընդգծել է Հենրիխ Մխիթարյանի հայկական ծագումը
19 Ապրիլի 2026, 14:15
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը հերթական անգամ սոցցանցերում հրապարակել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութ՝ կրկին հիշեցնելով իր կիսապաշտպանի հայկական արմատներ ունենալու մասին։
Այս անգամ տեսանյութի ֆոնին հնչել է ամենահայտնի հայկական հայրենասիրական երգերից մեկը՝ «Գինի լից»-ը։
Ավելի վաղ իտալական ակումբը հրապարակել էր այլ տեսանյութեր նվիրված Մխիթարյանին, որոնցում հնչել էին ինչպես նաև «Հայ եմ ես, հայ ես դու», «Տարան-տարան» և այլ երգեր։