Կրեմլը Բաքուն չի դիտարկում որպես Կիևի հետ բանակցությունների հարթակ․ Պեսկով

30 Ապրիլի 2026, 17:37

Քաղաքականություն

Մոսկվան Ադրբեջանը չի դիտարկում որպես Ուկրաինայի հարցով բանակցությունների հարթակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ ռուսական կողմը Բաքուն չի տեսնում որպես հակամարտության կարգավորման հնարավոր վայր։

Պեսկովի հայտարարությունը հնչել է ի պատասխան Վլադիմիր Զելենսկու առաջարկին՝ Բաքուն օգտագործել որպես կարգավորման հարթակ։