Ինչու՞ Բաքվին ռումբեր տվեցիք, որ հարվածի մեզ. լրագրողը՝ Զելենսկուն 

04 Մայիսի 2026, 11:04

Քաղաքականություն

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման վայր ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանեց լրագրողների հարցերին, սակայն ձեռնպահ մնաց պատասխանել Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր մատակարարելու մասին հարցին, որոնք նա օգտագործել էր Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում։

Զելենսկին անպատասխան թողեց NEWS.am-ի թղթակցի հարցը, թե ինչու էր Կիևը Բաքվին մատակարարել ֆոսֆորային ռումբեր, և հեռացավ ճեպազրույցների գոտուց։