Մոսկվան բողոք է հայտնել Երևանին՝ «Զելենսկուն հարթակ տրամադրելու» համար

07 Մայիսի 2026, 21:45

Քաղաքականություն

Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանին պաշտոնական բողոք է ներկայացվել՝ Ռուսաստանի հասցեին հնչեցված «ահաբեկչական սպառնալիքների» և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն նման հայտարարությունների համար «հարթակ տրամադրելու» անթույլատրելիության կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Երևանը պատշաճ բացասական գնահատական չի տվել Հայաստանում Զելենսկու կողմից Ռուսաստանի վերաբերյալ հնչեցված հայտարարություններին, ինչը չի համապատասխանում երկկողմ գործընկերային հարաբերությունների բնույթին»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Հիմա եթերում