Զինվորականների աշխատավարձերը գոնե 25%-ով պետք է բարձր լինեն ոստիկանների աշխատավարձերից․ Քոչարյան
11 Մայիսի 2026, 17:05
Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բնակիչների հետ զրույցում խոսել է զինվորականների դերի կարևորության մասին և նշել, որ իր կառավարման տարիներին նրանց աշխատավարձերը պարբերաբար բարձրացվել են։
«Միշտ հետևում էի, որ զինվորականների աշխատավարձերը գոնե 25%-ով բարձր լինեն ոստիկանի, ուժային կառույցների մյուս աշխատակիցների աշխատավարձերից»,- ընդգծել է նախագահը։
Նա իր խոսքում նշել է, որ այսօր գործող իշխանության քաղաքականությունն այդ հարցում այլ է։ «Բերետավորներն այսօր ստանում են ավելի բարձր աշխատավարձ, քան սովորական ոստիկանները կամ զինվորականները»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։