Արման Մրտեյանը՝ բազկամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

15 Մայիսի 2026, 21:28

Սպորտ

Եվրոպայի յոթակի չեմպիոն Արման Մրտեյանը հերթական հաջողությունն է գրանցել բազկամարտի Եվրոպայի առաջնությունում:

Մրտեյանը մայիսի 8-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող բազկամարտի Եվրոպայի 35-րդ առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։

Առաջնությանը մասնակցում է 34 երկրի ավելի քան 1500 ներկայացուցիչ։ 60 կգ քաշային կարգում մրցող երիտասարդ մարզիկը հասցրել է 7 անգամ դառնալ Եվրոպայի չեմպիոն, 3 անգամ՝ աշխարհի փոխչեմպիոն։