Ռուբեն Ռուբինյան, դու մարդկային կերպարանքդ կորցրած ստախոս ես․ Ռոբերտ Ամստերդամ
22 Մայիսի 2026, 10:10
Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Ռոբերտ Ամստերդամն արձագանքել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, որտեղ վերջինս նշել էր, որ Կարապետյանի փաստաբանը պաշտպանել է մանկապիղծ Էփշտեյնի շահերը:
«Ռուբեն Ռուբինյան, դու մարդկային կերպարանքդ կորցրած ստախոս ես։ Ես երբեք չեմ աշխատել Էփշտեյնի հետ և երբեք նրան որևէ խորհրդատվություն չեմ մատուցել։
Եթե անմիջապես և հրապարակայնորեն չհերքես այս բացահայտ սուտը, ես դատական հայց կներկայացնեմ քո դեմ՝ պահանջելով 10 միլիոն դոլարի փոխհատուցում»,- նշել է Ամստերդամը։