ԱՄՆ DFC կորպորացիան 2,5 մլրդ դոլար կհատկացնի ներդրումային ծրագրերի համար, այդ թվում՝ TRIPP նախագծին

06 Հունիսի 2026, 18:37

Քաղաքականություն

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հաստատել է 2,5 միլիարդ դոլարի ներդրումային փաթեթ, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ ձեռնարկություն՝ TRIPP Development Company անունով։

Նախագիծը միտված է Հարավային Կովկասի ինտեգրմանը և հիմնված է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության պայմանավորվածությունների, ինչպես նաև TRIPP համաձայնագրի վրա։

Նորաստեղծ ընկերությունը նախատեսում է գործունեություն ծավալել տարածաշրջանում՝ կենտրոնանալով լոգիստիկ ենթակառուցվածքների, ճանապարհների և խողովակաշարերի զարգացման ծրագրերի վրա։