Մեկնարկել է ֆուտբոլային Մունդիալը. Մրցաշարն ընդունում են ԱՄՆ-ը, Մեքսիկան և Կանադան
11 Հունիսի 2026, 23:47
Պաշտոնապես մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունը, որը հյուրընկալում են ԱՄՆ-ը, Մեքսիկան և Կանադան:
Բացման արարողությունը տեղի է ունեցել Մեխիկոյի լեգենդար «Ացտեկա» ստադիոնում, որտեղ շոուի գլխավոր աստղը եղել է Շակիրան։
Մունդիալի առաջին հանդիպումը Մեքսիկայի և Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականների միջև սկսվել է 23:00-ին։