ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին
16 Հունիսի 2026, 12:49
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 9-րդ գումարման Պետդումայի ընտրությունները սեպտեմբերի 20-ին նշանակելու մասին։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
«ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նոր գումարման պատգամավորների ընտրությունները նշանակել սեպտեմբերի 20-ին։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից»,- ասված է հրամանագրում։
Պետդումայի ընտրություններին առաջին անգամ կմասնակցեն Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները։ Բացի Պետդումայի պատգամավորների ընտրություններից, քվեարկության միասնական օրը նախատեսվում է անցկացնել տարբեր մակարդակների ավելի քան 2,2 հազար ընտրարշավ։ Դրանց արդյունքներով նախատեսվում է համալրել շուրջ 20,7 հազար պատգամավորական մանդատ և ընտրովի պաշտոն։ Այս արշավների շրջանակներում տեղի կունենան 11 տարածաշրջանների ղեկավարների ընտրություններ, որոնցից 8-ն՝ ուղղակի, իսկ ևս 3 սուբյեկտներում բարձրագույն պաշտոնատար անձանց կընտրեն օրենսդիր ժողովները։ ՌԴ սուբյեկտների օրենսդիր մարմինների պատգամավորների ընտրություններ նախատեսվում է անցկացնել 39 տարածաշրջանում։