Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով

18 Հունիսի 2026, 10:00

Քաղաքականություն

Alpha News-ի տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարեց Հակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։

ԿԸՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ գործը վերաբերում է ընտրակաշառքի նախապատրաստությանը։