ՌԴ վարչապետն ու Փաշինյանը զրուցել են հեռախոսով
01 Հուլիսի 2026, 14:51
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել են հեռախոսով։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:
Զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
Նշվում է, որ կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում ռուս-հայկական փոխգործակցության արդիական հարցեր: