Խաղաղությունն արդեն ձեռք է բերվել. Ալիև
01 Հուլիսի 2026, 20:20
«Մենք քննարկեցինք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է APA‑ի թղթակիցը:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել. «Մենք միակողմանի քայլեր ենք ձեռնարկել՝ ցույց տալու համար, որ սա թղթի վրա խաղաղություն չէ։ Ամփոփելով՝ մենք ցույց ենք տալիս, որ մեզ համար խաղաղությունն իրականություն է»։