Ներկայացված ապացույցների ուսումնասիրությամբ ակնհայտ էր՝ ԲՀԿ-ն պետք է ստանար մանդատները․ Արամ Օրբելյան

04 Հուլիսի 2026, 18:13

Քաղաքականություն

Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց ընտրություններն անվավեր ճանաչելու վեճի վերաբերյալ որոշումը։

Սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2026 թվականի հունիսի 14-ի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել անփոփոխ։

2. Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, բողոքարկման ենթակա չեն, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

ՍԴ որոշման հրապարակումից հետո ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դատարանն ուներ պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։

«Այս բողոքարկումը որակապես տարբերվում է մյուս բողոքարկումներից ոչ թե այն պատճառով, որ նախորդ բողոքարկողները վատ էին բողոքարկել, այլ քանի որ այս դեպքում մենք ունեինք ունիկալ մի իրավիճակ, երբ մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես ԿԸՀ ընդունած որոշումներից»,- նշել է Օրբելյանը։

Ըստ նրա՝ դատական նիստի շրջանակներում ներկայացված ապացույցների, նյութերի ուսումնասիրությամբ ակնհայտ էր, որ պետք է առնվազն ԲՀԿ-ն ստանար մանդատները։